Փոդքաստ • Թողարկում

Փոխմարզպետն աշխատանքից ազատվել է հղիության 6-րդ ամսում․ գործող օրենքը նրան չի պաշտպանում

21 փետրվարի, 2026 թ.

Լ

Լիլիթ Ստեփանյան

Հեղինակ

Էպիզոդի նկարագրությունը

Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Նանե Ասատրյանը հղիության 6-րդ ամսում էր, երբ վարչապետի հրամանով ազատվեց աշխատանքից։ Այդ պաշտոնում աշխատում էր 2018-ից, աշխատել է 3 մարզպետների հետ։ Նրանից որևէ մեկի հետ տարաձայնություններ, ասում է, չի ունեցել։ Մանրամասները՝ փոդքաստում։ Ծանուցում․ Հրապարակումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ կողմից տրամադրված ենթադրամաշնորհային միջոցներով` «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կետ 33» ՀԿ-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
Կիսվել