«Բոլոր երազանքներս ջնջվեցին». Բռնի տեղահանվածների նոր իրականությունը
Այս ֆոտոշարքը լուսաբանում է բռնի տեղահանված ընտանիքների ապրումներն ու ամենօրյա պայքարը՝ զրոյից կյանք սկսելու ճանապարհին։ Կորցնելով սեփական տունն ու անցյալը՝ նրանք բախվում են ծանր սոցիալ-տնտեսական խնդիրների՝ կացարանի բացակայությանը, գործազրկությանը և հոգեբանական տրավմաներին։ Նախագիծը բարձրաձայնում է փախստականների հիմնարար իրավունքների պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը։
