Գլխավոր բացահայտումներ
Տարբեր տարիների տարեկան հաղորդումները և զեկույցները պարունակում են ինչպես առանձին ոլորտներում առկա խնդիրների մասին վերլուծություններ, այնպես էլ դրանց լուծման ուղղված կոնկրետ առաջարկներ:
«Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 1 Զեկույց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման գնահատման վերաբերյալ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2022-2025 թթ. գործողությունների ծրագրի» 1.1, 2.2, 2.8, 2.10, 2.11, 3.1, 3.2, 3.7, 3.9, 3.12, 3.14, 6.1, 9.2 և 10.3 կետերով նախատեսված միջոցառումների համատեքստում Հեղինակ՝ Դավիթ Գյուրջյան Երևան 2025 «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 2 Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է բացառապես հեղինակը՝ Դավիթ Գյուրջյանը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 3 Բովանդակություն Նախադրյալներ և մեթոդաբանություն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․2 1. Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի համարժեքությունը՝ Համաձայնագրով սահմանված նպատակների իրագործման տեսանկյունից, հատկապես՝ Համաձայնագրի 12-րդ, 46-րդ (ներառյալ՝ Հավելված 3) և 84-րդ հոդվածների շրջանակում................................................................................................................................4 2. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023–2025 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների համարժեքությունը՝ ՀԸԳՀ-ով և դրա ճանապարհային քարտեզով սահմանված նպատակների իրագործման տեսանկյունից ....................................................................................................................................................... 5 3. 3. Գործողությունների ծրագրով նախատեսված կատարողականի թիրախների իրականացման գնահատում...................................................................................................................................14 4. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ........ ......................... ...... ..............29 5. Հավելվածների ցանկ ................................................................................ ........... .....................36 «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 4 Նախադրյալներ Զեկույցը մշակվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀԸԳՀ-ի մոնիտորինգին, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակներում, որպես քաղաքացիական հասարակության կողմից ՀԸԳՀ-ի իրականացման մշտադիտարկման բաղադրիչ: Հետազոտության հիմնական նպատակն է օբյեկտիվ կերպով գնահատել Հայաստանի Հանրապետության կողմից Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (այսուհետ՝ ՀԸԳՀ կամ Համաձայնագիր) իրականացումը՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» համատեքստում և գնահատել նախատեսված գործողությունների արդյունավետությունը և դրանց իրականացման գործընթացը, ինչպես նաև արձանագրված առաջընթացը։ Մշտադիտարկումն իրականացվել է քաղաքացիական հասարակության ակտիվ անդամների կողմից, ովքեր ունեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բազմամյա փորձ։ Վերլուծության նպատակն է աջակցել պետությանը՝ սահմանելու ճիշտ առաջնահերթություններ և ապահովել ՀԸԳՀ-ի իրական կարիքներին արձագանքող արդյունավետ իրականացումը։ Սույն զեկույցը կենտրոնանում է մարդու իրավունքների մի շարք ոլորտում պետության կողմից ձեռնարկվող գործողությունների վրա, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքը, կյանքի իրավունքը, ինչպես նաև խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը։ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 5 Մշտադիտարկման մեթոդաբանությունը Մշտադիտարկման շրջանակում գնահատվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի (այսուհետ՝ Ճանապարհային քարտեզ) համարժեքությունը՝ ՀԸԳՀ-ով սահմանված նպատակների իրագործման տեսանկյունից՝ հատուկ ուշադրություն դարձնելով Համաձայնագրի 12-րդ, 46-րդ (ներառյալ՝ Հավելված III) և 84-րդ հոդվածներին։ Դրան զուգահեռ, գնահատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող 2023–2025թթ. գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Գործողությունների ծրագիր) համապատասխանությունը և արդյունավետությունը՝ ՀԸԳՀ-ով և Ճանապարհային քարտեզով սահմանված նպատակների իրագործման համատեքստում։ Վերլուծվել է Գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների արդյունավետությունը, և այն ոլորտներում, որտեղ արձանագրվել են թերություններ, առաջարկվել է իրականացնել լրացուցիչ միջոցառումներ։ Բացի այդ, գնահատվել է 2023–2025թթ. Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը և դրանց փաստացի կատարողականը՝ հիմնվելով պաշտոնական փաստաթղթերի և շահառու կողմերից ստացված հետադարձ կապի վրա՝ պարզելու, թե որքանով են կատարվել ծրագրված հանձնառությունները։ Գնահատման արդյունքներով մշակվել են համապատասխան առաջարկություններ։ Մեթոդաբանական մոտեցումը հիմնված է պաշտոնական տվյալների վերլուծության վրա, ներառյալ՝ կառավարության կողմից ՀԸԳՀ-ի իրականացման վերաբերյալ կիսամյա հաշվետվությունների ուսումնասիրության վրա։ Վերլուծության ընթացքում գրավոր հարցումներ են ուղարկվել և հարցազրույցներ են իրականացվել միջոցառումների հիմնական շահառուների և հասցեակիրների հետ: Մշտադիտարկումը ընդգրկել է 2023 թվականի երկրորդ կիսամյակից մինչև 2024 թվականի առաջին և երկրորդ կիսամյակները ընկած ժամանակահատվածը՝ ըստ Գործողությունների «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 6 ծրագրով նախատեսված համապատասխան միջոցառումների իրականացման ժամանակացույցերի։ Մշտադիտարկման շրջանակներում գնահատման առանցքային չափանիշը եղել է այն, թե Ռազմավարությամբ և Գործողությունների ծրագրով որքանո՞վ են հասցեագրվել քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների միջազգային հեղինակավոր կառույցների կողմից վաղուց բարձրացված մտահոգությունները։ Սա ծառայել է որպես պետության կողմից պլանավորված միջոցառումների համարժեքության և առկա կարիքների գնահատման հիմնական ցուցիչ: Մշտադիտարկման ակնկալվող արդյունքն էր՝ գնահատել, թե որքանով են կառավարության կողմից սահմանված միջոցառումները համահունչ մարդու իրավունքների առաջնահերթություններին և կարիքներին՝ ապահովելով, որ իրականացվող քայլերը լինեն նպատակային, հասցեական և արձագանքեն փաստաթղթերով հիմնավորված խնդիրներին։ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 7 1. Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի համարժեքությունը՝ Համաձայնագրով սահմանված նպատակների իրագործման տեսանկյունից, հատկապես՝ Համաձայնագրի 12-րդ, 46-րդ (ներառյալ՝ Հավելված 3) և 84-րդ հոդվածների շրջանակում։ Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, հաստատվել է ՀՀ Վարչապետի 2019թ. հունիսի 1-ի, N 666-Լ որոշմամբ և հետագայում փոփոխվել է ՀՀ Վարչապետի 2021թ. մայիսի 31-ի, N 587-Լ որոշմամբ: Ճանապարհային քարտեզի 4-րդ կետը հիմնականում ուղղված է Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված դրույթների իրականացմանը (մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, խտրականության բացառման սկզբունքի համատեքստում)։ Միևնույն ժամանակ, այն ընդգրկում է նաև Համաձայնագրի 46-րդ և 84-րդ հոդվածներով նախատեսված դրույթները՝ քանի որ Ճանապարհային քարտեզի շրջանակում ընդունվող մարդու իրավունքների ազգային ռազմավարությամբ նախատեսվում է անդրադառնալ այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ անհատների խմբերի և քաղաքացիական հասարակության կոլեկտիվ շահերի դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում, ինչպես նաև սոցիալական պաշտպանության հարցերը, ներառյալ՝ պրոբացիայի շահառուների և ազատազրկման ձևով պատիժ կրած անձանց սոցիալական ինտեգրման հետ կապված հարցերը։ Այստեղ պետք է նշել, որ Ճանապարհային քարտեզը չի ներառում վերը նշված դրույթների իրագործման համար անհրաժեշտ՝ անգամ նվազագույն չափով մանրամասն ներկայացված գործողություններ: Դրա փոխարեն, նախատեսվող միջոցառումները սահմանափակվում են միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սերտ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 8 համագործակցությամբ, մարդու իրավունքների ռազմավարության մշակման գործողությամբ։ Ճանապարհային քարտեզում նման չափազանց ընդհանրական գործողության ներառումը հանգեցնում է երկու հիմնական խնդրի. մի կողմից՝ այն բարդացնում է Համաձայնագրի պահանջներին դրա համապատասխանության գնահատման գործընթացը, մյուս կողմից՝ այն հնարավորություն է ընձեռում կառավարությանը ռազմավարության ընդհանուր ազգային փաստաթղթի մակարդակում փոփոխել միջոցառումների կազմը և բովանդակությունը՝ առանց փաստացիորեն շեղվելու Համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզից։ Գնահատում․ Ճանապարհային քարտեզը հնարավոր չէ գնահատել որպես փաստաթուղթ, որը լուծում է Համաձայնագրում ամրագրված խնդիրները՝ առնվազն վերոնշյալ հոդվածներով նախատեսված բարեփոխումների համատեքստում։ Սա նախ և առաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ այն չի ներառում մարդու իրավունքներին առնչվող ՀԸԳՀ դրույթների իրականացման համար անհրաժեշտ անգամ նվազագույն չափով մանրամասն ներկայացված և իրագործելի միջոցառումներ։ Այդպիսի հստակ գործողությունների բացակայությունը զգալիորեն սահմանափակում է Ճանապարհային քարտեզի արդյունավետությունն՝ ազգային բարեփոխումները ՀԸԳՀ-ի հիմնարար պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ որպես ռազմավարական գործիք օգտագործելու առումով։ 2. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023–2025 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների համարժեքությունը՝ ՀԸԳՀ-ով և դրա ճանապարհային քարտեզով սահմանված նպատակների իրագործման տեսանկյունից։ Կյանքի իրավունքի ոլորտում «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 9 Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) սահմանում է, որ այն, իր 2023–2025 թթ. գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Գործողությունների ծրագիր) հետ միասին, հատուկ ուղղված է պետության խնամքի ներքո գտնվող անձանց կյանքի իրավունքի պաշտպանությանը։ Նման անձանց շարքում հատկապես նշվում են զինծառայողները և ազատությունից զրկված անձինք։ Ոչ կանոնադրային հարաբերությունների խախտումների հետևանքով զինծառայողների մահվան դեպքերը խաղաղ ժամանակաշրջանում, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց մահվան դեպքերը՝ այդ թվում ինքնասպանության հետևանքով, լուրջ մարտահրավեր են ներկայացնում պետության համար։ Ըստ այդմ, որպես զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանությանը միտված միջոցառում՝ Գործողությունների ծրագրի 1.1 կետով նախատեսվում է զինված ուժերում ամրապնդել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը: Որպես կատարողականի թիրախներ նախատեսվում է. 1. 2024–2025 թվականների ընթացքում մշակել և զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև ավագ դպրոցներում տարածել վեց սոցիալական տեսահոլովակ՝ զինված ուժերում ռազմական կարգապահության կարևորության վերաբերյալ, 2. նույն ժամանակահատվածում վերապատրաստել բոլոր սպա-հոգեբաններին: Թեպետ այս միջոցառումները որոշակիորեն անհրաժեշտ են զինված ուժերում հանդուրժողականության մթնոլորտի խթանման տեսանկյունից, այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական գործողություններով չպայմանավորված մահվան դեպքերի մշտապես բարձր պահպանվող թիվը,1 ինչպես նաև արդարադատության և անկախ քննության անհրաժեշտությունը, կյանքի իրավունքի պաշտպանության համար մի շարք այլ կարևոր գործողություններ նույնպես ունեն էական նշանակություն։ 1 Օրինակ, միայն 2024 թվականին արձանագրվել է սպանության, ինքնասպանության կամ ինքնասպանության դրդելու ավելի քան 10 դեպք։ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 10 Մասնավորապես, զինծառայողների համար մարդու իրավունքների մասնագիտացված ուսուցման կազմակերպումը և քննությունների համար հստակ ու գործնականում կիրառելի մասնագիտացված մեթոդաբանության ներդրումը կարող են կարևոր դեր ունենալ վերոնշյալ նպատակների իրագործման գործում։ Ուսուցումը պետք է կենտրոնացված լինի միմյանց իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորության, ոչ կանոնադրական (բռնի կամ նվաստացնող) հարաբերությունների անթույլատրելիության, ինչպես նաև ծառայակիցների իրավունքների խախտման իրավական հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման վրա: Զինծառայողների համար մարդու իրավունքների մասնագիտացված ուսուցման անհրաժեշտությունն առաջին հերթին բխում է զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության պակասից և խախտումների դեպքում պատասխանատվության միջոցների վերաբերյալ անտեղյակությունից և պետք է հիմնված լինի միջազգային ստանդարտների վրա (Եվրոպայի խորհրդի CM/Rec(2010)4 առաջարկություններ (84-րդ կետ)2, ԵԱՀԿ-ի Քաղաքական-ռազմական անվտանգության ասպեկտների Կանոնագիրքը(32-րդ հոդված)3, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2008 թվականի ուղեցույց՝ նվիրված զինված ուժերում ծառայող անձանց մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին) 4։ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված պատասխանի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի զորակոչային զինծառայողների (շարքային կազմի) քաղաքացիական և պետական պատրաստվածության շրջանակում իրականացվում են իրավական պատրաստվածության պարապմունքներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 769 հրամանով հաստատված ծրագրի համաձայն։ Այս պարապմունքների ընթացքում զինծառայողներին ներկայացվում են զինվորական ծառայության սահմանադրական և իրավական հիմքերը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված զինծառայողների քրեական պատասխանատվության շրջանակը։ Դասընթացների ընթացքում բացատրվում է «հանցագործության» հասկացությունը, 2 https://www.refworld.org/legal/resolution/coeministers/2010/en/88943 3 https://www.osce.org/files/f/documents/5/7/41355.pdf 4 https://www.osce.org/files/f/documents/0/c/31393.pdf , Գլուխ 16, էջեր 164, 171; Գլուխ 19, էջ 204։ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 11 ներկայացվում են զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակները և դրանց կատարելու համար սահմանված պատժի տեսակները: Այս դասընթացների իրականացման համար յուրաքանչյուր կիսամյակում հատկացվում է առնվազն մեկ դասաժամ։ Բացի վերոնշյալից, հաշվի առնելով Հայաստանում տասնամյակներ շարունակվող ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի քննության արդյունավետության ապահովման խնդիրը, այս պահի դրությամբ ամենամեծ մարտահրավերներից մեկը, դա սպանության, ինքնասպանության կամ ինքնասպանության դրդելու դեպքերի քննության համար հստակ և գործնականում կիրառելի մասնագիտացված մեթոդաբանության ապահովումն է5։ Գլխավոր դատախազության կողմից մշակված չափորոշիչները6 շատ ընդհանրական են և չեն պարունակում իրավիճակային լուծումներ կամ արդյունավետ քննություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ։ Գնահատում․ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր կիսամյակում անցկացվող մեկ դասընթացը, որը ուղղակիորեն չի կենտրոնանում զինծառայողների մարդու իրավունքների հարգման և երաշխավորման վրա, չի կարող գնահատվել որպես բավարար միջոցառում և գործնականում կարող է վերածվել ձևական քայլի՝ հատկապես հայկական իրականության մեջ, որտեղ քրեական ենթամշակույթից բխող որոշ վարքականոններ շարունակում են խորապես արմատացած մնալ հասարակության մեջ և հաճախ արտացոլվում են նաև զինված ուժերում՝ հանդիսանալով ոչ մարտական մահվան դեպքերի հիմնական պատճառներից մեկը։ Նույնը վերաբերում է նաև նման մահվան դեպքերի քննությանը․ քննող մարմինների համար գործնական ուղեցույցի բացակայությունը չի նպաստում այդ քննությունների արդյունավետության բարձրացմանը։ Այս համատեքստում Գործողությունների ծրագրի 1.1 կետով նախատեսված միջոցառումները բավարար չեն կյանքի իրավունքի պաշտպանության մակարդակի բարելավման և զինված ուժերում հանդուրժողականության ամրապնդման նպատակի իրականացման համար։ 5 Տես՝ Մարդու իրավունքների կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի վերաբերյալ (2021), https://digitallibrary.un.org/record/3949154?ln=en&v=pdf 6 https://www.prosecutor.am/storage/orders/orders_460_1685023080.pdf «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 12 Խոշտանգումից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի ոլորտում Ռազմավարությունում արձանագրվում է, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի և այլ միջազգային կառույցների կողմից Հայաստանին ուղղված հետևողական առաջարկությունները վկայում են առկա խնդիրների շարունակականության և համապարփակ, նպատակային լուծումների բացակայության մասին։ Այս համատեքստում նշվում է, որ հաշվի առնելով նշված խնդիրները՝ գործողությունների ծրագրերը կներառեն բազմաշերտ քայլեր՝ ուղղված օրենսդրական բացերի վերացմանը, կանխարգելման և քննության արդյունավետ ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման երաշխավորմանը, ինչպես նաև ոլորտային շահառուների կարողությունների զարգացմանը։ Գործողությունների ծրագրի 2.1-ից 2.13 կետերը ներառում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված վերոնշյալ իրավունքների պաշտպանությանը։ Դրանց թվում՝ 2.10 կետով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև դատարաններում ազատությունից զրկված անձանց համար նախատեսված խցերի պայմաններ բարելավումը: Մասնավորապես, նախատեսվում է 2024 թվականի երկու կիսամյակների ընթացքում վերանորոգել բարելավման կարիք ունեցող խցերի 10 տոկոսը, իսկ 2025 թվականին՝ ևս 50 տոկոսը։ Այս միջոցառումը ողջունելի է և անմիջապես բխում է խոշտանգումից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքից, քանի որ պաշտոնական տվյալներով, Հայաստանում առնվազն 136 քրեակատարողական հիմնարկի խուց ունեն վերանորոգման անհրաժեշտություն։ Սակայն այն չի կարող համարվել բավարար ազատազրկման պայմանների բարելավման տեսանկյունից, քանի որ մի շարք կարևոր խնդիրներ մնում են չհասցեագրված։ Դրանք ներառում են՝ այն քրեակատարողական հիմնարկների փակումը, որոնց պայմանները «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 13 համարվում են անմարդկային՝ անկախ վերանորոգման ջանքերից (ամենից ակնառու դեպքը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը), «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի համապարփակ վերանորոգումը, այդ թվում, լիարժեք ֆիզիկական ակտիվության հնարավորություն ապահովելու նպատակով կալանավորված անձանց զբոսանքների համար նախատեսված տարածքների ընդլայնումը և վերակառուցումը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում հակասանիտարական պայմանների և վնասատուների տարածման դեմ պայքարի ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների իրականացումը (բոլոր վերոնշյալը շեշտադրված է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովի առաջարկություններում7)։ Այն նաև չի նախատեսում երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներում մարդկային պայմանների առկայությունը, այդ թվում դրանց նվազագույն հարմարավետությունը և վերանորոգումը։ Խնդիրը արդիական է՝ հաշվի առնելով մի շարք քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների սենյակների անմարդկային պայմանները, պատշաճ կահավորման բացակայությունը, երեխաների հետ տեսակցության համար համապատասխան պայմանների բացակայությունը, սանիտարահիգիենիկ պայմանները և այլ խնդիրները։ Նշված միջոցառման հիմնավորված անհրաժեշտությունը նաև բխում է լավագույն միջազգային ստանդարտներից (Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Rec(2006)2-rev առաջարկություն՝ ուղղված անդամ պետություններին՝ Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ (Կանոն 24.4) 8, ՄԱԿ-ի Բանտարկյալների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտ կանոններ (Կանոն 42), ինչպես նաև դրա ուղեցույց փաստաթղթ (հատված 5.1, կետ 439)։ 7 https://rm.coe.int/1680b257b2 , էջ19 8 https://rm.coe.int/09000016809ee581 9 https://www.unodc.org/documents/justice-and-prison-reform/Nelson_Mandela_Rules-E-ebook.pdf ; https://www.osce.org/files/f/documents/7/b/389912_0.pdf «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 14 ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում առկա է երկարատև տեսակցությունների համար նախատեսված 44 սենյակ, որոնցից 12-ը ներկայումս ունեն վերանորոգման և կահավորման կարիք։ Միևնույն ժամանակ, հայտնել են, որ 2024 թվականի չորրորդ եռամսյակում ներդրվել է քրեակատարողական հիմնարկների կարիքների գնահատման և կառավարման էլեկտրոնային ծրագիր։ Բացի վերը նշվածից, Գործողությունների ծրագիրը չի անդրադառնում ազատազրկման ֆիզիկական պայմաններից զատ այլ կարևոր խնդիրներին, մասնավորապես՝ բանտային խորապես արմատացած ենթամշակույթի դեմ հետևողական պայքարի անհրաժեշտությանը։ Այդ ենթամշակույթը շարունակում է մնալ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների հիմնական պատճառներից մեկը՝ հաճախ հանգեցնելով ինքնավնասման և ինքնասպանության դեպքերի։ Այս ենթամշակույթի և ազատազրկված անձանց ոչ պաշտոնական հիերարխիայի ազդեցության դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը հատուկ ընդգծվել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի զեկույցում10 և հավելյալ հաստատվում է փաստացի իրավիճակով։ Մասնավորապես՝ միայն 2025 թվականի սկզբից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 5 ինքնասպանության դեպք11, որոնց պատճառները, առնվազն մասնակիորեն, կարող են կապված լինել բանտային ենթամշակույթի հետևանքների և դաժան և նվաստացնող վերաբերմունքի շարունակականության հետ։ Գնահատում․ Գործողությունների ծրագրի 2.10 կետով նախատեսված միջոցառումները բավարար չեն ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման նպատակի 10 https://rm.coe.int/1680b257b2 , էջ 18 11 https://www.azatutyun.am/a/iravapashtpannery-ahazanger-en-hnchetsnoum-4-amsva-yntatskoum-10-rd-mahy-bantoum/33391573.html «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 15 իրագործման համար, քանի որ դրանք չեն անդրադառնում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի փակմանը, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի համապարփակ վերանորոգմանը, քրեակատարողական հիմնարկներում հակասանիտարական պայմանների և վնասատուների տարածման դեմ պայքարի անհետաձգելի միջոցառումների իրականացմանը, տեսակցությունների սենյակների վերանորոգմանը, ինչպես նաև բանտային ենթամշակույթի դեմ հետևողական պայքարի ուղղությամբ որևէ միջոցառման ներառմանը։ Գործի արդար դատաքննության իրավունքի ոլորտում Գործողությունների ծրագրի 3.1-ից 3.14 կետերով նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանը։ Դրանց թվում՝ 3.1 կետով նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող իրավական դաշտի բարելավման նպատակով։ Մասնավորապես, առաջարկվում է օրենսդրորեն նախատեսել կատարողական վարույթների ձգձգման հետևանքով առաջացած վնասի փոխհատուցում ստանալու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» 12 վճռում ներկայացված պահանջների։ Թեպետ այս միջոցառումը ողջունելի է և համահունչ է Համաձայնագրում սահմանված նպատակներին, այն, այդուհանդերձ, չի անդրադառնում բոլոր հիմնարար խնդիրներին, որոնք առկա են Հայաստանում արդար դատաքննության իրավունքի ապահովման համատեքստում դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում։ Օրինակ, ինչպես գործող օրենսդրությունը, այնպես էլ նոր ընդունված «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հուլիսին, սահմանում են պարտապանին պատկանող գույքի հայտարարագրման կարգ։ Սակայն օրենքը չի կարգավորում այն գույքի և եկամտի բռնագանձման հարցը, որը գրանցված է երրորդ անձանց անունով, սակայն փաստացի պատկանում է պարտապանին։ Նման 12 https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-172361%22]} «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 16 կարգավորումներ առկա են մի շարք այլ երկրների օրենսդրություններում, օրինակ՝ Խորվաթիայի Հանրապետության «Հարկադիր կատարման մասին» օրենքում, 13 որն ապահովում է հարկադիր կատարման համապարփակ մեխանիզմ։ Գնահատում․ Վերոգրյալի հիման վրա, Գործողությունների ծրագրի 3.1 կետով նախատեսված՝ հարկադիր կատարման վարույթի արդիականացմանն ուղղված միջոցառումը գնահատվում է որպես ոչ բավարար։ Սոցիալական պաշտպանության ոլորտում Ռազմավարությամբ սահմանված սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների՝ այդ թվում պրոբացիայի շահառուների և ազատազրկման ձևով պատիժ կրած անձանց աշխատանքային իրավունքների արդյունավետ իրացման ռազմավարական նպատակի շրջանակում, Գործողությունների ծրագրի 9.2 կետով նախատեսվում է պրոբացիայի շահառուների և ազատությունից զրկելու ձևով պատիժ կրած անձանց համապատասխան թվի սոցիալական ինտեգրումը կամ վերաինտեգրումը։ Այս միջոցառումը պետք է գնահատել որպես մասնակի լուծում՝ քրեակատարողական ոլորտում շահառուների սոցիալական վերաինտեգրման համատեքստում։ Մասնավորապես, այն չի ներառում պատիժը կրելու ընթացքում ազատությունից զրկված անձանց սոցիալական ինտեգրմանը և վերաինտեգրմանը նախապատրաստելու բաղադրիչը, ինչը կարևոր նշանակություն ունի ազատությունից զրկված անձին ազատ արձակելուց հետո վերաինտեգրման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար14: 13 https://www.vsrh.hr/CustomPages/Static/HRV/Files/Legislation__Execution-Act.pdf 14 Ազատազրկված անձանց աշխատանքային և կրթության իրավունքների ապահովման անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված 45/111 բանաձևից (հոդվածներ 5–7 https://www.ohchr.org/en/instruments-mechanisms/instruments/basic-principles-treatment-prisoners) և ՄԱԿ-ի Հանցագործությունների կանխարգելման և հանցագործների հետ վարվելակերպի հարցերով առաջին կոնգրեսում ընդունված Բանտարկյալների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտ կանոններից (հոդված 71(4) https://www.unodc.org/pdf/criminal_justice/UN_Standard_Minimum_Rules_for_the_Treatment_of_Prisoners.pdf) «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 17 Թեև Հայաստանի քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսվում է ազատությունից զրկված անձանց կրթություն ստանալու, վարձատրվող աշխատանք կատարելու և ինքնագործ միավորումներին մասնակցելու իրավունքը, սակայն դրանց գործնական իրականացումը խիստ սահմանափակ է։ Քրեակատարողական հիմնարկների կողմից առաջարկվող աշխատանքը բացառապես ֆիզիկական և տեխնիկատնտեսական բնույթի է՝ հիմնականում շենքային պայմանների սպասարկում կամ հիմնարկի ներսում բեռների և սննդամթերքի տեղափոխում։ Չնայած օրենսդրությունը թույլ է տալիս կնքել աշխատանքային պայմանագրեր այլ գործատուների հետ, այդպիսի աշխատանքը կարող է իրականացվել միայն հեռահար ձևով, ինչը ենթադրում է առնվազն համակարգչի հասանելիություն՝ թեկուզև առանց ինտերնետ կապի։ Սակայն, համաձայն Քրեակատարողական օրենսգրքի և քրեակատարողական հիմնարկների ներքին կարգավորումների, դատապարտյալներին արգելվում է իրենց անձնական օգտագործման համար իրենց մոտ ունենալ համակարգիչներ կամ նմանատիպ սարքավորումներ (բացառությամբ՝ ցածր անվտանգության գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող անձանց)։ Համակարգիչների օգտագործումը կարող է թույլատրվել կրթական կամ աշխատանքային նպատակներով, սակայն դրանք պահվում են առանձին սենյակում կամ խցում, և դատապարտյալներին տրամադրվում է հասանելիություն ըստ հերթականության օգտագործելու սկզբունքով: Գործնականում սա նշանակում է շաբաթական ընդամենը 1–2 ժամ համակարգչի օգտագործման հնարավորություն։ Արդյունքում՝ դատապարտյալների՝ աշխատանքային իրավունքի իրացումը դառնում է փաստացի անհնար, իսկ կրթության իրավունքը բախվում է լուրջ խոչընդոտների, քանի որ ուսումնական նյութերն օրեցօր ավելի հաճախ ներկայացվում են թվային ձևաչափով, իսկ հեռավար ուսուցումը դարձել է լայնորեն կիրառվող պրակտիկա։ Պետք է նշել, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն իր 2024 թվականի զեկույցում կոչ է անում հայկական իշխանություններին ձեռնարկել վճռական քայլեր՝ ինչպես ձերբակալված, այնպես էլ կալանավորված անձանց համար գործունեության ծրագրերի մշակման ուղղությամբ, ինչի արդյունքում ազատությունից զրկված անձինք «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 18 կկարողանան օրվա ողջամիտ մասը զբաղվել տարբեր բնույթի նպատակային գործունեությամբ (աշխատանք, կրթություն, սպորտ և այլն) 15։ Գնահատում․ Գործողությունների ծրագրի 9.2 կետով նախատեսված միջոցառումները, որոնք նպատակ ունեն նպաստել վերոնշյալ խոցելի խմբի սոցիալական վերաինտեգրման ռազմավարական նպատակի իրագործմանը, գնահատվում են որպես ոչ բավարար։ 3. Գործողությունների ծրագրով նախատեսված կատարողականի թիրախների իրականացման գնահատում16 Կյանքի իրավունքի ոլորտում (1.1. ենթակետով նախատեսված գործողություններ) Գործողությունների ծրագրի 1.1 կետով նախատեսվում է զինված ուժերում հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդումը։ Որպես կատարողականի թիրախներ նախատեսվում է․ • 2024–2025 թվականների ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով և ավագ դպրոցներում մշակել և տարածել վեց սոցիալական տեսահոլովակ զինված ուժերում ռազմական կարգապահության կարևորության վերաբերյալ (2024 թվականին՝ երկուսը, 2025 թվականին՝ չորսը), • նույն ժամանակահատվածում վերապատրաստել բոլոր սպա-հոգեբաններին (2024 թվականին՝ 40 տոկոսը, 2025 թվականին՝ 60 տոկոսը)։ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված պաշտոնական պատասխանների համաձայն՝ 2024 թվականին նախատեսված սոցիալական 15 https://rm.coe.int/1680b257b2 , էջ 20 16 Այս բաժնի գնահատումը հիմնականում հիմնված է պաշտոնական գրավոր հարցումներին տրված պատասխանների և առկա տվյալների վերլուծության վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնահատված գործողությունների մեծ մասը վերաբերում է 2024 թվականի երկու կիսամյակներին, մինչդեռ արդարադատության նախարարության կայքում առկա չէ երկրորդ կիսամյակի վերաբերյալ զեկույցը։ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 19 տեսահոլովակները դեռ մշակման փուլում են, սակայն գտնվում են եզրափակիչ փուլում և շուտով կհրապարակվեն, իսկ 2024 թվականի երկու կիսամյակների ընթացքում նախատեսված սպա-հոգեբանների 40 տոկոսը արդեն վերապատրաստվել է, հանձնել է համապատասխան քննությունները և ստացել է դրական գնահատականներ։ Հաշվի առնելով, որ Գործողությունների ծրագիրը նախատեսում է վերապատրաստման դասընթացների իրականացումը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) միջազգային իրավական ստանդարտների հիման վրա, իսկ վերոնշյալ տեսանյութերը պետք է մշակվեն միջազգային լավագույն փորձի համաձայն (հաշվի առնելով նաև՝ գենդերային զգայունության բաղադրիչը), պաշտպանության նախարարություն է ուղարկվել հավելյալ գրավոր հարցում՝ հստակեցնելու համար, թե հատկապես որ ՄԱԿ-ի և ԵԽ հանձնարարականները և ուղեցույցներն են հիմք հանդիսացել վերապատրաստման դասընթացների մշակման համար, ովքեր են եղել դրանց մշակողները և ովքեր են իրականացրել վերապատրաստման դասընթացները: Բացի այդ, հստակեցում է պահանջվել առ այն, թե զինված ուժերում ռազմական կարգապահության կարևորության վերաբերյալ տեսահոլովակների մշակման ընթացքում որ միջազգային լավագույն փորձն է ընդունվել որպես հիմք ։ Սակայն նախարարությունը փաստացի հրաժարվել է տրամադրել վերոնշյալ հարցերին առնչվող կոնկրետ պատասխաններ՝ պարզապես նշելով, որ սպա-հոգեբաններն ընդգրկվել են վերապատրաստման դասընթացներում «միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ», իսկ տեսահոլովակները մշակվել են՝ «համաձայն միջազգային լավագույն փորձի»։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 1.1 կետով նախատեսված՝ զինված ուժերում ռազմական կարգապահության կարևորության վերաբերյալ երկու տեսահոլովակի մշակման և տարածման միջոցառումը չի իրականացվել սահմանված ժամկետներում և ներկայումս մնում է չավարտված։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչ միջազգային փորձի վրա են դրանք հիմնված։ Միևնույն ժամանակ, թեև սպա-հոգեբանների վերապատրաստումը ֆորմալ առումով իրականացվել է 2024 թվականի համար նախատեսված պլանի համաձայն, այս միջոցառման «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 20 համապատասխանությունը միջազգային ստանդարտներին դեռևս մնում է անհասկանալի՝ հաշվի առնելով նախարարության կողմից տվյալ հարցին առնչվող համապատասխան տեղեկատվության տրամադրելու մերժումը։ Խոշտանգումից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի ոլորտում ( 2.2, 2.8, 2.10 և 2.11 կետերով նախատեսված գործողություններ) Գործողությունների ծրագրի 2.2 կետի համաձայն՝ 2024 թվականի երկրորդ կիսամյակում զինված ուժերում պետք է ներդրվեին անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցները, ինչպես նաև մշակվեին և ընդունվեին այդ միջոցների օգտագործման իրավական կարգավորումներ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը իրեն ուղղված պաշտոնական հարցմանը ի պատասխան հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ մշակվել է «Համազգեստով քաղաքացի» անվանումով անանուն հաղորդումների բջջային հավելվածը, որը ներկայումս գտնվում է փորձնական ներդրման փուլում։ Լրացուցիչ հարցմանն ի պատասխան նախարարությունը հայտնել է, որ բջջային հավելվածը հասանելի է App Store-ում և Play Market-ում, սակայն որոշ տեխնիկական հստակեցումներ դեռ ընթացքի մեջ են, և հավելվածը շարունակում է գտնվել գործարկման փուլում։ Չնայած այդ հարցմանն ուղղված խնդրանքին՝ նախարարությունը տեխնիկական բնութագրերի վերաբերյալ հստակեցում չի տրամադրել։ Սակայն նշված հարթակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված կամ նման անվանումով հավելված այդ հարթակներում դեռևս հասանելի չէ: Հետևաբար, հավելվածի տեխնիկական բնութագրերի՝ հատկապես անանունության պահպանման առումով գնահատում կատարելու հնարավորությունն այս պահին բացակայում է։ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 21 Գնահատում․ Անանուն հաղորդումների բջջային հավելվածի տեխնիկական բնութագրերը չեն հստակեցվել՝ վերջնական գնահատում իրականացնելու համար։ Բացի այդ, ինչպես հաստատում է իրավական դաշտի վերլուծությունը, հավելվածի կիրառման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, այդ թվում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում համապատասխան փոփոխությունները և լրացումները, չեն ընդունվել։ Որպես վերջնական արդյունք կարելի է եզրակացնել, որ անանուն հաղորդումների ներկայացման ընթացակարգերը սահմանված ժամկետներում չեն իրականացվել։ Բացի այդ, Գործողությունների ծրագրում տվյալ միջոցառման իրականացման համար չափելի ցուցանիշներ ընդհանրապես սահմանված չեն։ Գործողությունների ծրագրի 2.8 կետի համաձայն՝ նախատեսվում էր իրականացնել խոշտանգումների գործերով քննություն իրականացնող ՀՀ Քննչական կոմիտեի մասնագիտացված ստորաբաժանման կարողությունների ուժեղացում: Նախատեսված էր 2024 թվականի առաջին կիսամյակում Քննչական կոմիտեի հաստիքացուցակով սահմանված ընդհանուր թվաքանակի շրջանակում համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումը համալրել երկու հաստիքով։ ՀՀ Քննչական կոմիտեն ի պատասխան իրեն ուղղված պաշտոնական հարցման հայտնել է, որ տվյալ մասնագիտացված վարչությունում երկու թափուր հաստիքները համալրվել են դեռևս 2023 թվականին, ինչի արդյունքում համալրվել են բոլոր 8 հաստիքները։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 2.8 կետով նախատեսված միջոցառումը համարվում է իրականացված։ Գործողությունների ծրագրի 2.10 կետի համաձայն՝ նախատեսվում էր բարելավել ազատությունից զրկված անձանց համար նախատեսված խցերի պայմանները քրեակատարողական հիմնարկներում և դատարանների պահման վայրերում՝ 2024 թվականի յուրաքանչյուր կիսամյակում վերանորոգելով բարելավման կարիք ունեցող «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 22 խցերի 5 տոկոսը (տարվա ընթացքում՝ ընդհանուր առմամբ 10 տոկոս), իսկ 2025 թվականի յուրաքանչյուր կիսամյակում՝ 25 տոկոսը։ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված Գործողությունների ծրագրի 2024 թվականի առաջին կիսամյակի իրականացման վերաբերյալ պաշտոնական հաշվետվության17, ինչպես նաև նախարարությանը հասցեագրված պաշտոնական հարցման պատասխանների համաձայն՝ վերանորոգման կարիք ունեցող խցերի թվում գրանցվել են ընդհանուր առմամբ 136 խցեր՝ Գորիսի, Վանաձորի, Արթիկի, Սևանի, Արմավիրի և Աբովյանի քրեակատարողական հիմնարկներում, որոնցից 38-ը (մոտավորապես 28%-ը) վերանորոգվել են մինչև 2024 թվականի ավարտը։ Վերանորոգման գործընթացը դեռ ընթացքի մեջ է։ Միևնույն ժամանակ, պաշտոնական հաշվետվության համաձայն, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերը, որոնք հայտնի են իրենց վատ պայմաններով և չեն բավարարում մարդասիրական չափանիշներին, ներառված չեն եղել վերանորոգման կարիք ունեցող խցերի ցանկում, այն դեպքում, երբ Գործողությունների ծրագիրը տվյալ հիմնարկի փակումը չի նախատեսում։ Ինչ վերաբերում է դատարանների պահման վայրերին, ապա վերանորոգման կարիք ունեցող խցերի թվում գրանցվել են 88 խցեր, որոնցից 22-ը (25%) վերանորոգվել են 2024 թվականին։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 2.10 կետով նախատեսված՝ քրեակատարողական հիմնարկներում խցերի վերանորոգման միջոցառումը 2024 թվականի համար կարելի է համարվել մասամբ իրականացված, քանի որ իր վատ պայմաններով հայտնի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերը չեն ընդգրկվել վերանորոգման ենթակա խցերի ցանկում։ Դատարանների պահման վայրերում խցերի վերանորոգման միջոցառումը համարվում է իրականացված։ Գործողությունների ծրագրի 2.11 կետի համաձայն՝ նախատեսվում էր բարելավել ձերբակալված և կալանավորված (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց) 17 https://moj.am/storage/uploads/HRAP_2024_I%20semester_final%20(1)%20(3).pdf «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 23 արժանապատիվ տեղափոխման պայմանները՝ 2024 թվականի երկրորդ կիսամյակում ձեռք բերելով 22 համապատասխան տրանսպորտային միջոց։ ՀՀ արդարադատության նախարարությանը ուղղված պաշտոնական հարցումների պատասխաններում հաղորդվել է, որ 2022 թվականին Քրեակատարողական ծառայությունը ձեռք է բերել 10 նոր և ժամանակակից «Ford» մակնիշի տրանսպորտային միջոց, իսկ 2024 թվականին՝ ևս 2 «Renault» մակնիշի տրանսպորտային միջոց։ Նշված տրանսպորտային միջոցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց տեղափոխման համար։ Միևնույն ժամանակ նշվել է, որ համաձայն 2024–2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի՝ նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման պահանջները բավարարելու նպատակով ձեռք բերված տրանսպորտային միջոցներից երկուսը համալրել անհրաժեշտ տեխնիկական հարմարություններով։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 2.11 կետով նախատեսված միջոցառումը համարվում է միայն մասամբ իրականացված, քանի որ 2024 թվականին ձեռք է բերվել ընդամենը 2 տրանսպորտային միջոց՝ նախատեսված 22-ի փոխարեն։ Բացի այդ, այդ տրանսպորտային միջոցներից ոչ մեկը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց տեղափոխման համար։ Գործի արդար դատաքննության իրավունքի ոլորտում (3.1, 3.2, 3.7, 3.9, 3.12, 3.14 կետերով նախատեսված գործողություններ) Գործողությունների ծրագրի 3.1 կետի համաձայն՝ նախատեսվում էր օրենսդրորեն նախատեսել կատարողական վարույթների ձգձգման հետևանքով առաջացած վնասի փոխհատուցում ստանալու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» 18 գործով կայացրած վճռի պահանջների։ Ըստ այդմ, 2024 թվականի առաջին 18 https://hudoc.echr.coe.int/eng?i=001-172361 «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 24 կիսամյակում նախատեսվում էր միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակել «Հարկադիր կատարման վարույթի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթ և այն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: 2024 թվականի երկրորդ կիսամյակում օրենսդրական փաթեթը պետք է ընդունման նպատակով ներկայացվեր ՀՀ Ազգային ժողով: «Կատարողական վարույթի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2023 թվականի մայիսի 19-ին19 և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով 2024 թվականի հունվարի 16-ին20։ Օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2024 թվականի ապրիլի 11-ին և ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից։ Օրենքով ներդրվում է ոչ դրամական պահանջների հարկադիր կատարման նոր մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս պարտատիրոջը տուժանք (աստրենտ) պահանջել պարտապանից վերջինիս կողմից ոչ դրամական պահանջը չկատարելու դեպքում (հոդված 123)։ Ինչպես երևում է, այս մեխանիզմը չի ապահովում փոխհատուցման իրավունք այն դեպքերում, երբ ձգձգումը պայմանավորված է եղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության երկարատև անգործությամբ։ Բացի այդ, նշված մեխանիզմը տարածվում է միայն ոչ դրամական պահանջների վրա, մինչդեռ խնդիրը վերաբերում է նաև դրամական պահանջներին, ինչպես օրինակ հաստատվել է ՄԻԵԴ «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռում, որը նաև հիշատակված է Գործողությունների ծրագրում։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 3.1 կետով նախատեսված միջոցառումը համարվում է մասամբ իրականացված, քանի որ ընդունված օրենսդրական լուծումները ամբողջությամբ չեն արձագանքում այն խնդրին, որի լուծումը նախատեսված էր տվյալ միջոցառմամբ։ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 25 Գործողությունների ծրագրի 3.2 կետի համաձայն՝ նախատեսվում էր օրենսդրական կարգավորմամբ սահմանել ազատությունից զրկված անձանց բողոքների քննության առավել արդյունավետ մեխանիզմներ: 2024թ․ առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվում էր միջազգային փորձի և չափանիշներին համահունչ քրեակատարողական օրենսգրքում և դրան հարակից օրենքներում մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը, իսկ 2024թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում օրենսդրական փաթեթը պետք է ներկայացվեր Ազգային ժողովի ընդունմանը: Սակայն, ինչպես Գործողությունների ծրագրի 2024 թվականի առաջին կիսամյակի իրականացման հաշվետվությունը, այնպես էլ 2024 թվականի դեկտեմբերին կատարված հարցման պաշտոնական պատասխանը ցույց են տալիս, որ նախատեսված օրենսդրական փաթեթը դեռևս մշակված չէ։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 3.2 կետով նախատեսված միջոցառումը չի իրականացվել և փաստացիորեն փոխարինվել է Գործողությունների ծրագրի 2.1 կետով նախատեսված միջոցառմամբ։ Գործողությունների ծրագրի 3.7 կետի համաձայն՝ նախատեսվում էր հասարակական կազմակերպությունների համար սահմանել դատարան դիմելու իրավունք հանրային նշանակության հարցերով, այդ թվում՝ ինչպես վարչական, այնպես էլ քրեական վարույթներով՝ հաշվի առնելով actio popularis սկզբունքը: Ըստ այդմ, 2024 թվականի երկրորդ կիսամյակում նախատեսվում էր մշակել Քրեական դատավարության և Վարչական դատավարության օրենսգրքերում և դրանց հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթ և ներկայացնել այն ՀՀ կառավարության հաստատմանը։ Նշված օրենսդրական փաթեթի նպատակն էր նաև նվազեցնել շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով դատարան դիմելու համար հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները: 2025 թվականի առաջին «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 26 կիսամյակում օրենսդրական փաթեթը պետք է ներկայացվեր ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը: 2025 թվականի մարտին մի խումբ Ազգային ժողովի պատգամավորների կողմից մշակված օրենսդրական փաթեթը պաշտոնապես հրապարակվել է և ներկայացվել ՀՀ կառավարության հաստատմանը՝ այն հետագայում ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը ներկայացնելու նպատակով։ Փաթեթը, ի թիվս այլ փոփոխությունների, ներառում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում, մասնավորապես 216.6-րդ հոդվածում փոփոխություններ, որոնցով սահմանվում է, որ հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ) կարող են ներկայացնել իրենց շահառուների օրինական շահերը վարչական դատարանում հետևյալ ոլորտներում՝ (1) շրջակա միջավայրի պաշտպանություն և (2) խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանություն։ Այս փոփոխությամբ ՀԿ-ների դատական իրավազորության նախկինում սահմանափակ շրջանակը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում վերաձևակերպվում է՝ ընդգրկելով խտրականության չենթարկվելու իրավունքի ավելի լայն կատեգորիա։ Մեկ այլ դրական զարգացում է հանդիսանում գործող օրենսդրությամբ նախատեսված նախապայմանի վերացումը, ըստ որի՝ ՀԿ-ն իրավունք ուներ դատարան ներկայացնել բնապահպանական հայց միայն այն դեպքում, եթե մասնակցել էր հիմնարար փաստաթղթերի կամ առաջարկվող գործունեության վերաբերյալ անցկացված հանրային քննարկումներին։ Այնուամանայնիվ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բավարար չափով չեն անդրադառնում այն մի շարք հիմնարար առաջնահերթություններին, որոնք կարևոր են «actio popularis» մեխանիզմի արդյունավետ իրացման համար։ Մասնավորապես, օրինագիծը չի նախատեսում ՀԿ-ների՝ հանրային շահի հարցերով քրեական գործերով դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև՝ քրեական վարույթներում տուժողների իրավունքների ներկայացման հնարավորությունը։ Բացի այդ, այն չի ապահովում ՀԿ-ների դատական ներկայացուցչության իրավասությունը հանրային շահին վերաբերող մի շարք այլ կարևոր ոլորտներում, այդ թվում, բայց չսահմանափակվելով՝ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 27 • նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկում, • ընտրական գործընթացների և նախընտրական քարոզարշավների ընթացքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական ակտերի նկատմամբ վերահսկողություն, • պատմական և մշակութային անշարժ հուշարձանների ու մշակութային ժառանգության պաշտպանություն, • սպառողների իրավունքների պաշտպանություն, • պետական և համայնքային բյուջեների ու գույքի կառավարման նկատմամբ վերահսկողություն, • մարդու իրավունքների պաշտպանության հանրային վերահսկողություն հոգեբուժական և խնամքի հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում։ «Actio popularis» մեխանիզմը հանրային շահի այլ ոլորտներին ընդլայնելու նպատակահարմարությունը բխում է ինչպես ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից՝ մասնավորապես ՍԴՈ-906 որոշումից (2010 թ.), այնպես էլ մի շարք կարևոր միջազգային ստանդարտներից և ուղեցույցներից (մանրամասների համար տես հավելված 4)։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 3.7 կետով նախատեսված միջոցառումը 2024 թվականին ֆորմալ առումով իրականացված է, սակայն միայն մասնակիորեն, քանի որ այն չի նախատեսում ՀԿ-ների դատարան դիմելու իրավունքը քրեական գործերով՝ չնայած նման միջոցառումը ներառված էր Գործողությունների ծրագրում։ Միևնույն ժամանակ, առաջարկվող փոփոխությունները դրական քայլ են ՀԿ-ների վարչական վարույթներում դատական կարողության ճանաչման ուղղությամբ, սակայն չեն ապահովում «actio popularis» մեխանիզմի ամբողջական և կայուն ներդրումը։ Գործողությունների ծրագրի 3.9 կետի համաձայն՝ նախատեսվում էր կատարելագործել «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 28 պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համակարգը։ Մասնավորապես, 2024 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում էր մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, իսկ երկրորդ կիսամյակում՝ այն ներկայացնել այն Ազգային ժողովի ընդունմանը: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի և ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տվյալ միջոցառմամբ նախատեսված օրենսդրական փոփոխությունները դեռևս չեն մշակվել կամ ընդունվել։ Այս տեղեկությունը հաստատվել է նաև ՀՀ արդարադատության նախարարությանը հասցեագրված հարցման պաշտոնական պատասխանում։ Այնուամենայնիվ, ըստ պատասխանի՝ արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել է գերատեսչական աշխատանքային խումբ, որն արդեն մշակել է պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը, իսկ Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից պատժի կատարումից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների ձևավորման նոր կարգի մշակումը դեռ գտնվում է մշակում փուլում։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 3.9 կետով նախատեսված միջոցառումը օրենսդրական փոփոխությունների մակարդակում չի իրականացվել հայտարարված ժամկետներում և ծավալով: Բացի այդ, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխման հայեցակարգի և դրանից բխող իրավական ակտերի նախագծերի անհասանելիության պայմաններում անհնար է դրանք գնահատել ինչպես՛ Գործողությունների ծրագրին համապատասխանության, այնպես էլ՛ բովանդակային իմաստով։ Գործողությունների ծրագրի 3.12 կետի համաձայն՝ նախատեսվում էր վերանայել անգործունակ ճանաչված անձանց՝ դատարանի մատչելիության իրավունքին առնչվող կարգավորումները՝ բացառելով իրենց իրավունքներին և շահերին առնչվող այլ խնդիրներով դատարան դիմելու կամ լսված լինելու իրավունքի անհամաչափ սահմանափակումները։ Ըստ այդմ, 2024 թվականի երկրորդ կիսամյակում նախատեսվում էր մշակել օրենսդրական «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 29 փոփոխությունների փաթեթ և այն ներկայացնել Ազգային ժողով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում ընդունելու համար։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը 2024 թվականի հոկտեմբերի 28-ին մշակել և հրապարակել է օրենսդրական փաթեթ, որը ներառում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաև «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը21։ Ներկայացված օրինագծով ներդրվում է «սահմանափակ գործունակություն» հասկացությունը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ եթե հոգեկան խանգարումը լիովին չի խաթարում անձի՝ իր գործողությունների նշանակությունը ըմբռնելու, դրանց հետևանքները գնահատելու և կառավարելու կարողությունը, ապա դատարանը կարող է ճանաչել այդ անձին սահմանափակ գործունակ։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 3.12 կետով 2024 թվականի համար նախատեսված օրենսդրական փաթեթի մշակման միջոցառումը կարող է համարվել իրականացված։ Գործողությունների ծրագրի 3.14 կետի համաձայն՝ նախատեսվում էր վերանայել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը։ Օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակումը նախատեսված էր 2024 թվականի երկրորդ կիսամյակում, իսկ ՀՀ Ազգային ժողով ներկայացումը՝ 2025 թվականի առաջին կիսամյակում։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի և Ազգային ժողովի պաշտոնական կայքի ուսումնասիրությունը չի բացահայտել որևէ հրապարակված օրենսդրական փաթեթ, իսկ տվյալ միջոցառման պատասխանատու մարմնին՝ ՀՀ 21 https://www.e-draft.am/projects/7838 «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 30 արդարադատության նախարարությանը հասցեագրված պաշտոնական հարցմանը պատասխան չի ստացվել։ Այնուամենայնիվ, պարզվել է, որ օրինագիծը մշակվել և ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու նպատակով22 ։ Վերջինս իր կարծիքը ներկայացրել է 2025 թվականի մարտի 18-ին23։ Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն մեծ մասամբ անտեսում է ինչպես առկա խնդիրները, այնպես էլ Գործողությունների ծրագրով սահմանված դրույթները։ Ավելին՝ առաջարկվող փոփոխություններից մի քանիսը ինքնին պարունակում են լուրջ խնդիրներ և կարող են հանգեցնել մարդու իրավունքների նոր՝ բազմաթիվ խախտումների։ Նման մտահոգությունները վերահաստատվում են նաև Վենետիկի հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարծիքներով (մանրամասների համար տես հավելված 5)։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 3.14 կետով նախատեսված միջոցառումը չի իրականացվել, քանի որ մշակված օրենսդրական նախագիծը չի արտացոլում տվյալ կետով սահմանված հիմնավոր ստանդարտները։ Ընդհակառակը, նախագծի մի շարք դրույթներ ունեն հետընթաց բնույթ և համեմատած գործող օրենսդրության հետ՝ ստեղծում են նոր ռիսկեր։ Հավաքների ազատության ոլորտում (6.1 կետով սահմանված գործողություն) Գործողությունների ծրագրի 6.1 կետի համաձայն՝ նախատեսվում էր վերանայել հավաքների և այլ զանգվածային միջոցառումների ընթացքում ոստիկանության գործողությունները կանոնակարգող «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության զորքերի մասին» օրենքները՝ միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների համապատասխանելիության առնչությամբ: Ըստ դրա, օրենսդրական փոփոխությունների փաթեթը պետք է մշակվեր 2024 թվականի երկրորդ կիսամյակում և ներկայացվեր ՀՀ Ազգային ժողով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում այն ընդունելու նպատակով։ 22 https://www.coe.int/en/web/venice-commission/-/CDL-REF(2025)014-e 23 https://www.coe.int/en/web/venice-commission/-/opinion-1230 «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 31 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի «Աջակցություն ՄԻԵԴ վճիռների արդյունավետ իրականացմանը Հայաստանում» ծրագրի համագործակցության շրջանակում փորձագիտական խումբ է ներգրավվել «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի մշակման գործընթացում, որը վերաբերում է զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների վերանայմանը։ Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանված է 2025 թվականի նոյեմբերի մեկը։24. Օրենքը սահմանում է ոստիկանության գվարդիայի ծառայողների պարտականությունները՝ ապահովելու հանրային միջոցառումների (հավաքներ, երթեր, սպորտային և մշակութային միջոցառումներ, ընտրություններ և այլն) պատշաճ անցկացումը, մասնակցի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև՝ «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված՝ ոստիկանության պարտականությունների կատարումը։ Բացի այդ, օրենքով սահմանվում են կալանավորման հիմքերը (որոնք չեն ներառում վարչական կալանքը), ինչպես նաև՝ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման մանրամասն կարգավորումները՝ համաչափության սկզբունքի հիման վրա։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 6.1 կետով նախատեսված միջոցառումը կարող է համարվել իրականացված՝ հաշվի առնելով, որ զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունները հիմնականում կարգավորվում են նոր ընդունված «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքով, որը փոխարինում է «Ոստիկանության զորքերի մասին» օրենքին։ Սոցիալական ապահովության ոլորտում (9.2 կետով նախատեսված գործողություն) Գործողությունների ծրագրի 9.2 կետի համաձայն՝ նախատեսվում էր կազմակերպել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը՝ ապահովելով անձանց ինքնուրույնությունը և 24 https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=199700 «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 32 ներառականությունը հասարակական կյանքում: 2024 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում էր սոցիալական վերաինտեգրման աջակցություն ցուցաբերել առնվազն 5 պրոբացիայի շահառուի և 5 ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձի, իսկ երկրորդ կիսամյակում աջակցություն ցուցաբերել նշված յուրաքանչյուր դասից ևս 10 անձի։ Պաշտոնական հարցման պատասխանով ստացված տեղեկատվության համաձայն՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ պրոբացիայի շահառուների համար կազմակերպվում են հետևյալ կրթական և մասնագիտական դասընթացները․ • Կահույքագործության հիմունքներ (1 մոդուլ), • Անգլերեն լեզու (2 մոդուլ), • Համակարգչային հմտություններ (3 մոդուլ)։ 2024 թվականին 45 շահառու հայտնել է դասընթացներին մասնակցելու պատրաստակամություն, որոնցից 26-ը ապահովել են հաճախելիության սահմանաչափը և ստացել հավաստագիր։ Ինչ վերաբերում է այն հարցին՝ թե արդյո՞ք գնահատվել է նշված մոդուլների կամ այլ վերաինտեգրման ծրագրերի արդյունավետությունը, արձանագրվել է, որ նման գնահատում կամ տվյալների հավաքագրման գործընթաց չի իրականացվել։ Այլ կերպ ասած՝ չկան որևէ չափելի ցուցանիշներ, որոնք հնարավորություն կտան գնահատել տվյալ միջոցառման արդյունավետությունը։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 9.2 կետով նախատեսված միջոցառումը կարող է համարվել իրականացված միայն ֆորմալ առումով․ սակայն բովանդակային գնահատում իրականացնել հնարավոր չէ՝ համապատասխան ցուցանիշների բացակայության պատճառով։ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 33 Երեխայի իրավունքների ոլորտում (10.3 կետով նախատեսված գործողություն) Գործողությունների ծրագրի 10.3 կետի համաձայն՝ նախատեսվում էր կատարելագործել կատարողական վարույթի շրջանակներում ծնողի և մերձավոր ազգականների հետ երեխայի տեսակցությունների ապահովման կարգը: Ըստ այդմ, 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ արդարադատության նախարարությունը համապատասխան հրամանի հիման վրա պետք է ընդուներ գործընթացը կարգավորող կարգ, իսկ երկրորդ կիսամյակում պետք է իրականացվեին քայլեր՝ երեխաների՝ ծնողների և հարազատների հետ հաղորդակցման իրավունքի խախտումները նվազեցնելու ուղղությամբ։ 2024 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության և ստացված պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 28-ին արձակվել է N 378-Ն հրամանը25, որով սահմանվել է «Երեխայի տեսակցության և երեխայի պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը»։ Ուսումնասիրելով հրամանը պարզ է դառնում, որ այն սահմանում է մանրամասն կարգավորումներ, ինչպես երեխայի այցելության, այնպես էլ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը՝ յուրաքանչյուր փուլում հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։ Միևնույն ժամանակ, Հարկադիր կատարման ծառայության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ շարունակական մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հրամանի ընդունումից հետո նվազել է կատարողական վարույթների մասնակիցների կողմից ներկայացված բողոքների քանակը։ Սակայն նույն փաստաթղթում նշվում է, որ քանակական տվյալներ ներկայացնելը հնարավոր չէ, քանի որ ծառայությունը նման վիճակագրություն չի վարում։ Հավելյալ հարցմանն ի պատասխան ստացվել է նույնաբովանդակ պատասխան։ Այս պայմաններում հասկանալի չէ, թե շարունակական մշտադիտարկման ինչ մեթոդաբանություն է կիրառվելու, ինչպես նաև հասկանալի չէ, թե փաստացի տվյալների 25 https://www.arlis.am/documentview.aspx?docID=194666 «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 34 բացակայության պայմաններում, ինչպես է ծառայությունը պնդում բողոքների նվազման հանգամանքը։ Գնահատում. Գործողությունների ծրագրի 10.3 կետով նախատեսված միջոցառումը կարող է համարվել մասամբ իրականացված՝ նորմատիվ իրավական ակտի ընդունման մասով։ Սակայն Գործողությունների ծրագրում նշված՝ բողոքների նվազման հիման վրա միջոցառման արդյունավետության գնահատում իրականացնելը հնարավոր չէ՝ համապատասխան վիճակագրական տվյալների բացակայության հիմքով։ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 35 ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայաստանի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման գնահատումը՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» 2022–2025 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում, միաժամանակ արձանագրում է ինչպես էական ջանքեր և կարևոր ինստիտուցիոնալ քայլեր, այնպես էլ՝ լուրջ թերություններ։ Թեև Ռազմավարության և Գործողությունների ծրագրի մեջ մարդու իրավունքների առանցքային ոլորտների ներառումը կարևոր առաջընթաց է ՀԸԳՀ-ի նպատակներին համապատասխանեցման ճանապարհին, սակայն սրա իրականացումը հաճախ եղել է մասնակի, ուշացած կամ չի ունեցել անհրաժեշտ բովանդակային խորություն: Այնպիսի հիմնարար խնդիրները՝ ինչպես օրինակ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի տարածվածությունը, ազատազրկման վայրերի պայմանների համակարգային թերությունները, բանտային ենթամշակույթի առկայությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ոչ բավարար իրավազորությունը, սահմանված միջոցառումների շրջանակում լիարժեք կերպով չեն հասցեագրվում։ Թեպետ արձանագրվել է որոշ օրենսդրական առաջընթաց, մասնավորապես՝ արդարադատության մատչելիության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտներում, բազմաթիվ բարեփոխումները չեն ուղղվում իրավունքների խախտումների խորքային պատճառների վերացմանը և հաճախ սահմանափակվում են ֆորմալ համապատասխանությունը ապահովելու նպատակով և չեն ունենում տեսանելի ազդեցություն։ Արձանագրված արդյունքները ցույց են տալիս, որ առաջընթացը հիմնականում տեղի է ունենում այն ոլորտներում, որտեղ միախառնում են կայուն քաղաքական կամքը, միջգերատեսչական համակարգված համագործակցությունը և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։ Այնուամենայնիվ, ընդհանուր իրականացումը խաթարվում է հստակ չափորոշիչների և ցուցանիշների բացակայությամբ, որոշ դեպքերում՝ թափանցիկության պակասով, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից բարձրացված շարունակական մտահոգություններին բավարար արձագանքի «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 36 բացակայությամբ։ Նշված թերությունների հաղթահարումը կարևոր է ոչ միայն ՀԸԳՀ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու, այլև Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրական, համապարփակ և կայուն բարեփոխումներ իրականացնելու համար։ Ներկայացված առաջարկությունների նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և Գործողությունների ծրագրի առկա բացերին և նպաստելով նշված փաստաթղթերի առավել արդյունավետ կիրարկմանը՝ պետության ջանքերը ավելի լավ համապատասխանեցնելով ՀԸԳՀ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ 1. ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի համարժեքությունը՝ դրա նպատակների իրագործման տեսանկյունից Հասցեատեր․ ՀՀ վարչապետ և ՀՀ կառավարություն Փոփոխել վարչապետի N 666-Լ որոշումը կամ ընդունել ՀՀ Կառավարության նոր որոշում՝ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի վերանայման վերաբերյալ: Քարտեզում որպես գործողություններ ներառել ինչպես «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ» (Ռազմավարություն) և դրա Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները, այնպես էլ սույն ուսումնասիրությամբ առաջարկվող քայլերը՝ ապահովելով, որ, արդյունավետ մշտադիտարկման և գնահատման նպատակով յուրաքանչյուր գործողություն ունենա ինչպես քանակական, այնպես էլ որակական չափելի ցուցանիշներ։ 2. Ռազմավարության և Գործողությունների ծրագրի համարժեքությունը և պատշաճ իրականացումը Կյանքի իրավունք «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 37 Հասցեատեր․ ՀՀ Կառավարություն, Պաշտպանության նախարարություն • Գործողությունների ծրագրում ներառել և իրականացնել զինված ուժերի անձնակազմի համար մարդու իրավունքների վերաբերյալ պարբերաբար իրականացվող վերապատրաստման դասընթացներ, որոնք հատուկ մշակված կլինեն քրեական ենթամշակույթին հակազդող այլընտրանքային արժեքային համակարգեր խթանելու համար։ Դասընթացների կենտրոնում կլինեն հարգանքը ծառայակիցների իրավունքների հանդեպ, իրավական և բարոյական վարքագծի կարևորությունը, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների անձնական և իրավական հետևանքները։ Որպես ցուցանիշ սահմանել զինծառայողների համար անցկացված մարդու իրավունքների մասնագիտացված դասընթացների քանակը (քանակական ցուցանիշ), ինչպես նաև անձնակազմի շրջանում հստակ ըմբռնման և գիտելիքների մակարդակի բարձրացումը՝ հիմնվելով պարբերական գնահատումների արդյունքների վրա։ Միջոցառման արդյունավետությունը և կայունությունն ուղղակիորեն կախված են քրեական ենթամշակույթի դեմ ուղղված պետական ընդհանուր քաղաքականությունից։ Ուստի հավելյալ առաջարկվում է համապատասխան պետական հաստատություններում, այդ թվում՝ զինված ուժերում մշակել քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համապարփակ և նպատակային պետական գործողությունների ծրագիր։ Հասցեատեր․ Պաշտպանության նախարարություն • Ապահովել զինված ուժերում ռազմական կարգապահության կարևորության վերաբերյալ տեսանյութերի մշակման հիմքում ընկած միջազգային ստանդարտների և լավագույն փորձի հրապարակումը, ինչպես նախատեսված է Գործողությունների ծրագրի 1.1 կետով։ Ավելին՝ հրապարակել սպա-հոգեբանների վերապատրաստման հիմքում ընկած միջազգային ուղեցույցները և տեղեկատու նյութերը՝ տվյալ միջոցառումների համարժեքության, որակի և ազդեցության օբյեկտիվ և փաստերի վրա հիմնված գնահատում իրականացնելու նպատակով։ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 38 Հասցեատեր․ ՀՀ Կառավարություն, Գլխավոր դատախազություն Փոփոխել Գործողությունների ծրագիրը․ մշակել հստակ, գործնական և կիրառելի մասնագիտացված մեթոդաբանություն՝ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի քննության համար։ Որպես ցուցանիշներ սահմանել գործերի բացահայտման ցուցանիշը, քննչական գործընթացների արագացման վերաբերյալ վիճակագրական տվյալները, ինչպես նաև քննիչների գնահատումներն այն մասին, թե արդյոք միջոցառումը նպաստել է իրենց աշխատանքի արդյունավետությանը։ Խոշտանգումից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ լինելու իրավունք Հասցեատեր․ ՀՀ Կառավարություն, Արդարադատության նախարարություն • Փոփոխել Գործողությունների ծրագիրը․ • Գործողությունների ծրագրում ներառել հստակ հանձնառություն՝ սահմանված և կարճ ժամկետում փակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաև իրականացնել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի համապարփակ վերանորոգում՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունների համաձայն։ Ապահովել անհետաձգելի միջոցառումների իրականացում՝ քրեակատարողական հիմնարկներում հակասանիտարական պայմանների և վնասատուների տարածման դեմ պայքարի ուղղությամբ։ • Ընդլայնել Գործողությունների ծրագրի 2.10 կետը՝ ներառելով բոլոր քրեակատարողական հիմնարկներում առկա երկարատև տեսակցությունների սենյակների վերանորոգման պարտավորությունը: • Ներդնել հատուկ և շարունակական միջոցառում՝ բանտային ենթամշակույթի և ազատազրկված անձանց ոչ պաշտոնական հիերարխիայի դեմ պայքարի ուղղությամբ՝ հստակ և չափելի ցուցանիշների ապահովմամբ։ Հասցեատեր․ Արդարադատության նախարարություն «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 39 • Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունների համաձայն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերը մինչև հիմնարկի փակումը ներառել վերանորոգման ենթակա խցերի ցանկում։26 • Ապահովել 2024 թվականին նախատեսված՝ կալանավորված անձանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների ձեռքբերումը 2025 թվականին (անհրաժեշտության դեպքում՝ վերաբաշխելով միջոցները բյուջեի շրջանակում)։ Առավելությունը պետք է տրվի հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար հարմարեցված տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը։ Հասցեատեր․ ՀՀ Կառավարություն, Պաշտպանության նախարարություն • Սահմանել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր անանուն հաղորդման գործիքի ներդրման չափելի ցուցանիշներ: Օրինակ՝ սարքերի օգտագործման վիճակագրությունը համեմատած հաղորդման այլ՝ ոչ անանուն մեխանիզմների հետ։ Արդար դատաքննության իրավունք Հասցեատեր․ ՀՀ Կառավարություն, Արդարադատության նախարարություն • Փոփոխել Գործողությունների ծրագիրը․ ներդնել իրավական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հայտնաբերել և բռնագրավել այն գույքը և եկամուտները, որոնք գրանցված են երրորդ անձանց անունով, սակայն փաստացի պատկանում կամ վերահսկվում են պարտապանի կողմից։ Ցուցանիշ․ գործիքի կիրառման դեպքերի քանակ, ակտիվներ թաքցնելու համար պատասխանատվության միջոցների կիրառման դեպքերի քանակ: 26 https://rm.coe.int/1680b257b3?utm_source «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 40 Հասցեատեր․ ՀՀ Կառավարություն, Արդարադատության նախարարություն, Ազգային ժողով • Նախատեսել օրենսդրական կարգավորումներ, որոնք կսահմանեն հարկադիր կատարման ծառայության պատասխանատվությունը դատական ակտերի չկատարման համար՝ թե՛ դրամական, և թե՛ ոչ դրամական պահանջների պարագայում, երբ ձգձգումը պայմանավորված է Հարկադիր կատարման ծառայության երկարատև անգործությամբ։ Ցուցանիշ․ անգործության դիմաց հատուցված փոխհատուցումների թիվ, համապատասխան բողոքների և դատական գործերի նվազում։ • Ազատությունից զրկված անձանց բողոքարկման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մշակման շրջանակում ներառել դրույթներ, որոնք կսահմանեն այն ակտերի շրջանակը, որոնց նկատմամբ բողոքարկումը կասեցնում է կատարումը, ինչպես նաև դատարանի լիազորությունները բողոքարկման ընթացքում։ Ցուցանիշ․ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ օրինագծի մշակումը և դրա հետագա ընդունումը։ • Ընդլայնել հանրային շահերի պաշտպանության ՀԿ-ների իրավազորությունը (տես «Actio popularis» բաժին 3)։ Ապահովել ՀԿ-ների հասանելիությունը քրեական վարույթներին և ընդլայնել հանրային շահի ոլորտները (օրինակ՝ շրջակա միջավայր, մշակութային ժառանգություն, ընտրություններ, հանրային գույք)։ Սահմանել չափելի ցուցանիշներ՝ նոր մեխանիզմի քաղաքացիական հասարակության կողմից գործնական օգտագործման գնահատման համար, այդ թվում՝ ներկայացված գործերի քանակը և իրավական մոբիլիզացիայի ոլորտները։ • Ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում, ինչպես նախատեսված է Գործողությունների ծրագրի 3.9 կետով, ապահովել, որ պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշները լինեն օբյեկտիվ և չափելի։ Խուսափել «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 41 վարքագծային այնպիսի պահանջներից, որոնք քրեակատարողական համակարգի սահմանափակումների պատճառով չեն կարող օբյեկտիվորեն իրականացվել։ • Հետ կանչել «Հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և փոխարինել այն նոր նախագծով, որը կնպաստի առնվազն հետևյալ հիմնական խնդիրների լուծմանը․ ✓ Ապահովել գույքի սեփականատերերի և ազդակիր համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը հանրային շահի կարևորության գնահատման գործընթացում։ ✓ Ներդնել պարտադիր ստուգման և թափանցիկության միջոցառումներ՝ այն մասնավոր սուբյեկտների համար, որոնք ձեռք են բերում գույքը գերակա հանրային շահի պատրվակով օտարման արդյունքում։ ✓ Ապահովել հանրության հասանելիությունը այն տեղեկատվությանը, որը վերաբերում է օտարման դեպքում գնորդի կողմից պետությանը ներկայացված ֆինանսական երաշխիքներին։ ✓ Երաշխավորել, որ պետությունը գնորդի պարտավորությունների պատշաճ կատարման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով հանդես գա որպես պատասխանատու կողմ։ ✓ Բացառել որևէ կարգավորում, ըստ որի միայն փոխհատուցման գումարի վճարումը առանց դատարանի որոշման բավարար կլինի անձի գույքային իրավունքը դադարեցնելու համար։ ✓ Բացառել սեփականության շուկայական արժեքի որոշման հնարավորությունը՝ միայն նկարագրական գրառումների կամ արձանագրությունների հիման վրա՝ առանց որակավորված փորձագետի կողմից տեղում իրականացրած ուսումնասիրության։ ✓ Ապահովել վնասների փոխհատուցման հնարավորությունը, որը կարող է ներառել եկամտի միակ կամ հիմնական աղբյուրի կորուստը, բռնագանձման պայմանավորված ուղղակի և հիմնավորված ծախսերը, տեղափոխման և «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 42 գործունեության ծախսերը, ձեռնարկատիրական գործունեության ընդհատման համար վճարելի գումարներ և այլ հարակից ծախսեր։ ✓ Բացառել հարկադիր օտարման գոտում գտնվող գույքի համար փոխհատուցման չափը գնահատելու և որոշելու գործընթացում գույքի մաշվածության վրա հիմնված որևէ նվազեցման հնարավորությունը։ Սոցիալական անվտանգության իրավունք Հասցեատեր․ ՀՀ Կառավարություն, Արդարադատության նախարարություն • Գործողությունների ծրագրում ներառել միջոցառումներ, որոնք ուղղված են ազատությունից զրկված անձանց աշխատանքի և հեռավար ուսուցման իրավունքների իրացման, ինչպես նաև այլ իմաստալից գործունեությամբ զբաղվելու մեխանիզմների զարգացմանը։ Այս միջոցառումը կարող է ներառել առանց համացանցի հասանելիության անձնական օգտագործման իրավունքով համակարգիչների տրամադրումը, ինչպես նաև հեռավար ուսուցման հնարավորությունների ստեղծումը։ Գործողության արդյունավետության չափանիշ սահմանել ազատությունից զրկված անձանց կողմից հեռավար աշխատանքի և կրթական հնարավորություններից օգտվելու դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների փոփոխությունը։ • Մշակել չափելի ցուցանիշներ Գործողությունների ծրագրի 9.2 կետի ազդեցության գնահատման համար՝ պրոբացիայի շահառուների և նախկին ազատազրկված անձանց վերաինտեգրման համատեքստում։ Ցուցանիշների օրինակներ՝ ազատ արձակվելուց հետո զբաղվածության կարգավիճակ, շահառուների գոհունակություն և արձագանքներ։ Երեխայի իրավունքներ Հասցեատեր․ ՀՀ Կառավարություն, Արդարադատության նախարարություն • Մշակել չափելի ցուցանիշներ 2024 թվականի հունիսի 28-ի № 378-Ն հրամանի ազդեցության գնահատման համար, որը կարգավորում է երեխայի հետ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 43 տեսակցության իրացման մեխանիզմները։ Օրինակելի ցուցանիշներ՝ բողոքների քանակը (քանակական), բողոքների հիմքերը (որակական), ինչը կօգնի հասկանալ կողմերի բարձրացրած խնդիրների բնույթը և միջոցառման իրականացման արդյունավետությունը։ Հավելվածների ցանկ․ 1. Գրականության ցանկ 2. Հարցումների թեմաներ 3. Իրականացված տեղեկատվական հարցումների պատասխաններ 4. Գործողությունների ծրագրի 3.7 կետի շրջանակում «Actio Popularis» մեխանիզմի լիարժեք իրականացման մանրամասն հիմնավորում 5. «Հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի խնդիրների վերաբերյալ տեղեկանք:

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐԵՎՈՐ Է
Թողնել մեկնաբանություն
Դեռ մեկնաբանություններ չկան։