«Բանտում աշխատող կանայք» ֆիլմաշարը պատմում է բարդ, պատասխանատու և հաճախ անտեսանելի աշխատանքներիի մասին, որոնք կատարում են քրեակատարողական համակարգում կանայք։ Այն բաղակացած է երեք մասից և պատմում է երեք տարբեր կանանց մասին։
«Ռիմման» «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անվտանգության աշխատակից Ռիմմա Օդաբաշյանի մասին է։ Կին ծառայողի օրինակով ներկայացվում է, թե ինչպես կարելի է հաղթահարել ամենօրյա լարվածությունն ու խիստ միջավայրի մարտահրավերները՝ չկորցնելով սկզբունքայնությունն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը:
«Նարինեն» շուրջ քսան տարի «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում աշխատող Նարինե Գևորգյանի մասին է։ Պատմությունը կանգ է առնում ամենակարևոր երկընտրանքի՝ կարիերայի և ընտանիքի համատեղելու վրա։
«Նաիրան» «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հոգեբան Նաիրա Հարոյանի մասին է։ Այն պատմում է կնոջ մասին, ով օգնում է ազատությունից զրկված անձանց հաղթահարել ներքին վախերը, վերարժևորել կյանքն ու պատրաստվել հասարակություն վերադարձին:

Մեկնաբանություններ
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի խմբագրի հաստատումից հետո։